Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովը Կոսովոյին առաջարկել է միանալ Եվրոխորհրդին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովը Կոսովոյին առաջարկել է միանալ Եվրոխորհրդին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովը Կոսովոյին առաջարկել է միանալ Եվրոպայի խորհրդին։ Այս մասին տեղեկություն է տարածում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։

Որոշմանը կողմ է քվեարկել անդամ 31 երկիր, դեմ՝ չորս, այդ թվում՝ Սերբիան։ Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա նա ձեռնպահ մնաց իր դիրքորոշումը հայտնելուց։

Հաջորդ քայլը լինելու է այս հարցը քվեարկության դնելը։ Ինչպես հայտնի է, դա հավանաբար տեղի կունենա ապրիլի 18-ին կայանալիք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, որից հետո հարցը կքննարկվի Նախարարների կոմիտեի կողմից։