Եվրախորհրդի կոմիտեն քննարկելու է Ռուսաստանի կողմից Ստրասբուրգի դատավճռի կատարման հարցը
Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների արտաքսման գործով Ռուսաստանի կողմից Ստրասբուրգի դատարանի վճռի իրականացման հարցն ուսումնասիրել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն: Տեղեկությունը հրապարակվել է Եվրախորհրդի կայքէջում:
Գործը վերաբերում է որոշմանը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը կայացրել էր 2019 թվականի հունվարի 31-ին: Մասնավորապես, դատարանը Ռուսաստանին մեղավոր էր ճանաչել 2006 թվականին Վրաստանի քաղաքացիների մասսայական արտաքսման ժամանակ նրանց իրավունքների խախտման մեջ և պարտադրել վճարել փոխհատուցում:
Եվրախորհրդի նախարարների կոմiտեն սեպտեմբերի 23-ից 25-ը քննարկելու է տարբեր երկրների և այդ թվում, Ռուսաստանի կողմից Ստրասբուրգի որոշումների կատարման հարցը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը 2006 թվականին երկրից վրացիներին մասսայաբար արտաքսելու համար Ռուսաստանին պարտավորեցրել էր վճարել 10 միլիոն եվրո: Բարոյական փոխհատուցումը պետք է բախշվի Ռուսաստանից արտաքսված առնվազն 1500 մարդու վրա: