Եվրախորհրդի հետազոտության համաձայն, Վրաստանում խտրականության դեպքերի ժամանակ մեծ է վստահությունը ոստիկանության նկատմամբ
Եվրախորհրդի հետազոտության համաձայն, Վրաստանում խտրականության դեպքերի ժամանակ մեծ է վստահությունը ոստիկանության նկատմամբ

Եվրոպայի խորհուրդը ներկայացրել է հետազոտություն, որը իրականացվել է «խտրականության, ատելությամբ մոտիվացված հանցանքի և ատելության լեզվի դեմ պայքարը Վրաստանում» նախագծի շրջանակներում: Լրատվությունը այս մասին տարածում է ներքին գործերի նախարարությունը:

Հետազոտությունը անց է կացրել CRRC կազմակերպությունը, 2018 թվականի հունիս-սեպտեմբեր ժամանակաշրջանում:

ՆԳՆ-ի լրատվությամբ, նշված հետազոտությունը ցույց է տվել, որ Վրաստանի բնակչության կեսը գիտի, որ ատելությամբ մոտիվացված հանցանքով, կամ ատելության լեզվից տուժածը կարող է դիմել ոստիկանությանը, դատարանին և ժողովրդական պաշտպանի գրասենյակին:

«Հետազոտությամբ պարզվում է, որ հարցմանը ենթարկվածների ամենամեծ քանակը 62 տոկոսը վստահում է ոստիկանությանը, ինչպես նաև պարզվում է, որ ատելությամբ իրականացրած հանցագործությունից տուժածները հիմնականում դիմում են ոստիկանությանը ՝ 49 տոկոս:

Եվրախորհրդի կողմից պատվիրված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղաքացիների մեծամասնությունը, իրավական մեխանիզմներից ամենաշատը վստահում է ոստիկանությանը և ներքին գործերի նախարարությանը»,-հայտարարել են ՆԳՆ-ում: