Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին հունիսի 30-ին կայցելի Վրաստան։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ այցի շրջանակներում ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով:

«Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կհանդիպի Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։

Վրաստան կատարած այցի շրջանակներում Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կայցելի օկուպացիոն գիծ և Ծերովանիի փախստականների բնակավայր։

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։