Եվրախորհրդի արտգործնախարարները Թուրինում կայացած հանդիպմանը կոչ են արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից
Եվրախորհրդի անդամ երկրների արտգործնախարարները Թուրինում կայացած հանդիպմանը վերահաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային և կոչ են արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել իր ագրեսիան և դուրս բերել զորքերը։
«Նախարարները վերահաստատել են իրենց դատապարտումը Ռուսաստանի կողմից իրականացված մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների նկատմամբ, ներառյալ Ուկրաինայում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, ինչպես նաև նրանց մշակութային և կրոնական ժառանգության վրա հարձակումները, և կոչ են արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ագրեսիան, դուրս բերել օկուպացիոն զորքերը Ուկրաինայից և ազատ արձակել բոլոր պատանդներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախարարների կոմիտեն վերահաստատեց իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Ուկրաինային և նրա անսասան հավատարմությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Բացի այդ, հանդիպման մասնակիցները նշել են նոր իրողությունների լույսի ներքո Եվրոպայի խորհրդի առաջնահերթությունների վերանայման և ամբողջ Եվրոպայում կազմակերպության արժեքների ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ համագործակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ: