Եվրախորհրդարանում Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատելու քվեարկությունը կանցկացվի հուլիսի 18-ին։

Եվրախորհրդարանի պատգամավորները կորոշեն, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ ժամկետով կնշանակվի ԵՄ-ի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում։

Պաշտոնը հաստատելու համար անհրաժեշտ է 720 տեղանոց Եվրախորհրդարանի առնվազն 361 ձայն։

Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի օրակարգի համաձայն՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ստրասբուրգում հայտարարությամբ հանդես կգա առավոտյան ժամը իննին, որից հետո կսկսվի բանավեճը։

Քվեարկությունը տեղի կունենա ժամը 13:00-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն ժամը 14:45-ի սահմաններում։

Եթե ​​Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չհավաքի 361 ձայն, ԵՄ առաջնորդները պետք է այլ թեկնածու առաջադրեն։