Եվրախորհրդարանում Վիկտոր Օրբանի ելույթից հետո որոշ պատգամավորներ երգել են «Բելա Չաոն»
Եվրախորհրդարանում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթից հետո պատգամավորների մի մասը երգել է «Բելա Չաո»-ն։ Տեսանյութը տարածվում է սոցիալական ցանցում։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան պատգամավորներին հիշեցրել է, որ իրենք «Եվրատեսիլի» համերգին չեն եւ հորդորել է հարգել օրենսդիր մարմնինu։
Տեղեկության համար նշենք, որ ներկայումս Հունգարիան ԵՄ նախագահող երկիրն է։