Եվրախորհրդարանում պատգամավորների թիվն ավելանում է
Եվրախորհրդարանում պատգամավորների թիվն ավելանում է

Եվրախորհրդարանում պատգամավորների թիվն ավելանում է: Ինչպես գրում է «Politico»-ն, հաջորդ տարի նախատեսված ընտրություններից հետո ԵՄ օրենսդիր մարմնում պատգամավորների թիվը 705-ի փոխարեն կդառնա 720։

Համապատասխան նախնական համաձայնագիրն արդեն ստորագրվել է ԵՄ անդամ երկրների կառավարությունների կողմից։

Եվրախորհրդարանում ամենաշատ պատգամավորները կավելանան Ֆրանսիային, Իսպանիային ու Նիդեռլանդներին։ Նոր գումարման Եվրախորհրդարանում յուրաքանչյուր երկրից ներկայացված կլինի եւս 2 օրենսդիր։ Նոր խորհրդարանում մեկական պատգամավոր կընդգրկեն նաև Ավստրիան, Բելգիան, Լեհաստանը, Սլովենիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Լատվիան, Իռլանդիան և Դանիան։

Ինչպես նշում է «Politico»-ն, սա դեռ նախնական պայմանավորվածություն է, որը պետք է հաստատվի Եվրամիության խորհրդի եւ հենց Եվրախորհրդարանի կողմից։