Եվրախորհրդարանում քվեարկելու են փաստաթղթի համար, որտեղ խոսվում է նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման մասին
Եվրախորհրդարանում քվեարկելու են փաստաթղթի համար, որտեղ խոսվում է նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման մասին

Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր քվեարկելու են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մասին 2020 թվականի զեկույցների համար: Փաստաթղթերում խոսվում է նաև Վրաստանի մասին:

Մասնավորապես, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին զեկույցում նշվում է, որ Եվրախորհրդարանն ընդգծում է ԵՄ պարտավորության կարևորությունը՝ աջակցելու իր գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Եվրախորհրդարանը մտահոգված է թեժ հակամարտությունների գոտիների և տարածմամբ սառեցված հակամարտությունների պատճառով ԵՄ անմիջական հարևանությամբ: Բացի այդ, Եվրախորհրդարանը մտահոգված է Ռուսաստանի Դաշնության կողմից ինքնիշխան պետություններին պատկանող տարածքների շարունակական գրավմամբ:

Եվրախորհրդարանը դատապարտում է նաև Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը Ուկրաինայի դեմ, նրա բացասական դերը սառեցված հակամարտություններում և ԵՄ հարևանների վրա ճնշումը, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության ոտնահարումը: Փաստաթղթի հեղինակը արտաքին հարաբերությունների կոմիտեի  նախագահ Դեյվիդ Մաքալիսթերն է:

Եվրախորհրդարանն իր անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության 2020 թ. զեկույցում մտահոգված է այն փաստով, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը միջազգային իրավունքի խախտմամբ դեռ գրավում են Ուկրաինայի և Վրաստանի տարածքները և դեռ գտնվում են Մոլդովայի Հանրապետությունում: Սվեն Միքսերի կողմից կազմված փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Եվրոպական խորհրդարանը մտահոգված է նաև Արևելյան հարևանության տարածքում պետության կողմից ֆինանսավորվող ապատեղեկատվական արշավների աննախադեպ մասշտաբով: