Եվրախորհրդարանում հունիսի 12-ին նշանակված է Վրաստանի մասին բանավեճ
Եվրախորհրդարանում հունիսի 12-ին նշանակված է Վրաստանի մասին բանավեճ

Եվրախորհրդարանում հունիսի 12-ին նշանակված է Վրաստանի մասին բանավեճ: Խորհրդարանում խոսքով ելույթ է ունենալու Եվրահանձնաժողովի փոխնախագահ, քաղաքական և անվտանգության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ «Վրաստանի բռնազավթված տարածքները՝ Ռուսաստանի ներխուժումից 10 տարի անց» թեմայով:

Մոգերինիի ելույթից հետո, եվրախորհրդարանականները հնարավորություն կունենան արտահայտել սեփական դիրքորոշումը:

Պատգամավորները Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարում են, որ անհրաժեշտ է մեկ անգամ ևս գնահատական տալ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, Ռուսաստանի կողմից չկատարված պարտականություններին, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտմանը, բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների խախտմանը, Վրաստանի քաղաքացիներին առևանգումներին և մեծագույն ողբերգությանը՝ Արչիլ Տատունաշվիլու սպանությանը:

Եվրախորհրդարանը աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, կոնֆլիկտների խաղաղ լուծման ճանապարհներին և չճանաչման քաղաքականության շարունակմանը:

Եվրախորհրդարանը ընդունելու է նաև հռչակագիր Վրաստանի մասին, որը վերաբերում է 2008 թվականի օգոստոսի հնգօրյա պատերազմին: