Եվրախորհրդարանում այսօր քննարկելու են Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի իրականացման մասին հաշվետվությունը
Եվրախորհրդարանի լիագումար նիստին այսօր քննարկելու են Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի իրականացման մասին հաշվետվությունը: Լրատվությունը այդ մասին հրապարակված է Եվրախորհրդարանի պաշտոնական կայք էջում: Հաշվետվության հեղինակը Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրես Մամիկինսն է:
Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի իրականացման մասին հաշվետվությունը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն հաստատել է հոկտեմբերի 9-ին: Եվրախորհրդարանային Անդրես Մամիկինսի կողմից պատրաստած փաստաթղթին աջակցել է կոմիտեի 43 անդամ, 7 պատգամավոր դեմ է քվեարկել:
Փաստաթղթում գնահատված է Վրաստանի հետ ասոցացման, խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կատարման մակարդակը: Հաշվետվությունը պատրաստվել է Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների, ընդիմության լիդերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի, Եվրամիության արտաքին գործերի ծառայության և եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամների հետ հանդիպումների հիման վրա:
Հաշվետվությունում Եվրախորհրդարանը իր պատրաստակամություն է արտահայտել, օգնել Վրաստանին բարեփոխումների իրականացման գործում:
Հեղինակ -
Edgar Barsegyan