Եվրախորհրդարանն առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ մենք պետք է բոլոր երեք երկրներին ընդունենք որպես թեկնածու երկրներ, այս ձևակերպում կարտացոլվի Եվրամիության խորհրդի այսօրվա որոշումներում. Ռոբերտա Մեցոլա

Եվրախորհրդարանն առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ մենք պետք է բոլոր երեք երկրներին ընդունենք որպես թեկնածու երկրներ, այս ձևակերպում կարտացոլվի Եվրամիության խորհրդի այսօրվա որոշումներում,- այս մասին Բրյուսելում, որտեղ այսօր տեղի է ունենալու Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Վերջին օրերին ու շաբաթներին ես զրուցել եմ բազմաթիվ վրացիների հետ։ Խորհրդի եզրակացության ձևակերպումը ճանապարհ է բացում Վրաստանի համար։ Սա այն է, ինչ Եվրախորհրդարանը որոշել է առաջին իսկ օրվանից, որ մենք պետք է երեք երկրներն էլ ընդունենք որպես թեկնածու երկրներ: Այս ձևակերպումն արտացոլվելու է Եվրամիության խորհրդի այսօրվա որոշումներում։ Այսօր նույնպես պատմական և առանձնահատուկ օր է, քանի որ մենք պատերազմ ունենք մեր մայրցամաքում և հուսով եմ, որ մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային», – ասել է Ռոբերտա Մեցոլան։