Եվրախորհրդարանը լիագումար նիստում աջակցել է Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելուն։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի գրասենյակը։
Որոշումն ընդունվել է 536 ձայնով, դեմ՝ 40, ձեռնպահ՝ 39 պատգամավոր։
Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետը դեմ էր Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելուն։ Փետրվարի 1-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը, որտեղ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվեցին 50 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային որպես օգնություն։