Եվրախորհրդարանի փոխնախագահ Օտմար Կարաս. Վրաստանի ապագան Եվրամիությունում է
Եվրախորհրդարանի փոխնախագահ Օտմար Կարաս. Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Ես գիտեմ, թե որքան կարևոր է եվրոպական հեռանկարը Վրաստանի շատ մարդկանց համար, Վրաստանի ապագան Եվրամիությունում է,- ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Օտմար Կարասը Մադրիդում, որտեղ տեղի է տեղի է ունենում Եվրոպական միության խորհրդարանների արտաքին հանձնաժողովի նախագահների ձևաչափով հանդիպում:

«Եվրախորհրդարանը բարձրաձայն նշել է, որ Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների և Մոլդովայի ապագան Եվրամիությունում է, և ես գիտեմ, թե որքան կարևոր է եվրոպական հեռանկարը Վրաստանի շատ մարդկանց համար։ Վրաստանի ապագան Եվրամիությունում է. Սա մեր հեռանկարն է և ընդհանուր տեսլականը: Այժմ մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք Եվրամիությունում և վերը նշված երկրներում»,- ասել է Օթմար Կարասը։