Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես. Մենք այստեղ չենք, որպեսզի ասենք՝ այս ընտրությունները գողացվել են, թե ոչ, մենք այստեղ ենք՝ ձեզ տեղեկացնելու մեր դիտարկումների արդյունքների մասին
Ես ու իմ գործընկերները այստեղ չենք, որ ասենք՝ գողացե՞լ են այս ընտրությունները, թե՞ ոչ։ Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ տեղեկացնենք մեր դիտարկումների արդյունքների մասին,- ասել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպեսը՝ ի պատասխան այսօրվա ասուլիսում հնչած հարցին։
«Մենք դիտարկել ենք այս գործընթացը եւ ընտրություններից առաջ էլ հրապարակել ենք դիտարկման արդյունքները։ Մենք կարող ենք տեղեկություններ հրապարակել նաև հետընտրական շրջանում, բայց մենք այստեղ չենք, որպեսզի ասենք, թե ինչպես են անցել ընտրությունները, քանի որ դա մեր աշխատանքի նկարագրի մաս չէ»,- ասել է Անտոնիո Լոպեսը։