Եվրախորհրդարանի պատգամավոր Յոզաս Օլեկաս. Ռուսաստանի ագրեսիան 2008-ին, այնուհետև 2014-ին Ուկրաինայում, բավարար չէին հասկանալու համար, որ Ռուսաստանը հավատարիմ չէ խաղաղությանը, այժմ դա կարող է տեսնել բոլորը
Ռուսաստանի ագրեսիան 2008-ին, այնուհետև 2014-ին Ուկրաինայում բավարար չէր հասկանալու համար, որ Ռուսաստանը հավատարիմ չէ խաղաղությանը, այժմ դա կարող է տեսնել բոլորը,- Մադրիդում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, լրագրողներին ասել է եվրոպացի պատգամավոր Յոզաս Օլեկասը։
«Մենք բազմաթիվ ապացույցներ ունենք, որ Ռուսաստանը հավատարիմ չէ խաղաղությանը։ Մենք՝ մերձբալթյան երկրները, և դուք՝ ձեր տարածաշրջանի երկրները, միշտ ասել ենք, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում խաղաղության և մեր հարևանների համար։ Նախ՝ 2008-ին Վրաստանի դեմ ուղղված ագրեսիան, 2014-ին Ուկրաինայի հարավ-արևելքում պուտինյան ռեժիմի ագրեսիան բավական չէին, որ շատ արևմտյան երկրներ դա լավ հասկանան։ Բայց հիմա՝ Ուկրաինայի դեմ Պուտինի հերթական ագրեսիայից հետո, բոլորը տեսնում են, որ դա ճիշտ է, և մենք պետք է գործենք ավելի լուրջ, ավելի համախմբված։
Այստեղ՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, մենք կարող ենք նաև ուժեղ միասնություն ցուցաբերել տարբեր քաղաքական խմբերի կամ երկրների միջև։ Դա նաև ցույց է տալիս, որ մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը: Հետևաբար, եկեք ավելի շատ ռեսուրսներ գտնենք և ամուր միասնություն ստեղծենք։ Վրաստանը հավելյալ հնարավորություններ ունի, ես դա նախկինում ասել եմ՝ ժողովրդավարության ամրապնդում, օրենքի գերակայություն, զինված ուժերի ուսուցում, հասարակության միասնություն և անդամակցում ՆԱՏՕ-ին, մենք աջակցում ենք այս գործընթացին և միասին հաղթելու ենք»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։