Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսման. Ակնկալում են, որ մենք շատ ավելի կոշտ կլինենք օլիգարխների նկատմամբ, անհնար է Սաակաշվիլիին ընդմիշտ բանտարկել և Եվրոպային մերձենալ
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսման. Ակնկալում են, որ մենք շատ ավելի կոշտ կլինենք օլիգարխների նկատմամբ, անհնար է Սաակաշվիլիին ընդմիշտ բանտարկել և Եվրոպային մերձենալ

Անհնար է գործարք կնքել Կրեմլի հետ և միաժամանակ մերձենալ Եվրոպային, անհնար է շարունակել հակաժողովրդավարական օրենքներն առաջ տանել և միևնույն ժամանակ մերձենալ Եվրոպային, անհնար է Սաակաշվիլիին ընդմիշտ բանտարկել և մերձենալ Եվրոպային, հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով բանավեճի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է իր ձայնը բարձրացնի եւ կանգնի վրացի դեմոկրատների կողքին։

«Վրացիների սրտերը տենչում են դեպի Եվրոպա։ Փողոցներում և հրապարակներում երիտասարդները ծածանում են Եվրամիության դրոշները՝ որպես ազատության և արժանապատվության խորհրդանիշ։ Մենք պետք է կանգնենք նրանց կողքին։ Վրացի դեմոկրատները ծաղրում են մեզ և ակնկալում են, որ մենք շատ ավելի կոշտ կլինենք օլիգարխների նկատմամբ, որոնք խարխլում են Վրաստանի ժողովրդավարությունը։ Պետք է հստակ ասել, որ Կրեմլի հետ գործարքի գնալն ու Եվրոպային մերձենալն անհնար է։ Անհնար է շարունակել հակաժողովրդավարական օրենքներն առաջ տանել և միևնույն ժամանակ մերձենալ Եվրոպային, անհնար է Սաակաշվիլիին ընդմիշտ բանտարկել և մերձենալ Եվրոպային։ «Վրացական երազանք» կոչվող կուսակցությունը սպառնում է Վրաստանը գցել ռուսական մղձավանջի մեջ։ Եվրամիությունը պետք է բարձրացնի իր ձայնը եւ կանգնի վրացի դեմոկրատների կողքին»,- ասել է Ռաֆայել Գլյուքսմանը։