Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրևիչը կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը մեծացնում է քաղաքական բևեռացումը Վրաստանում
Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրևիչը կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը մեծացնում է քաղաքական բևեռացումը Վրաստանում: Եվրախորհրդարանականը այդ մասին գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Աուստրևիչը կոչ է անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը զերծ մնալ նախկին նախագահի նկատմամբ հետապնդումներից:
«Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը էլ ավելի է մեծացնում Վրաստանի քաղաքական բևեռացումը: Ես կոչ եմ անում «Վրացական երազանքին» ձեռնպահ մնալ նախկին նախագահի հետագա հետապնդումներից և ցույց տալ քաղաքացիական հասարակության համախմբումն ընդհանրապես, որն այդքան անհրաժեշտ է», – գրել է Պետրաս Աուստրևիչը: