Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլես.- Պատերազմից հինգ ամիս առաջ Եվրամիության Աուդիտորների դատարանը գտավ, որ Ուկրաինան ամենակոռումպացված երկրներից է, թեև մենք նրան կարգավիճակ ենք տվել, ոչ թե Վրաստանին

Պատերազմից հինգ ամիս առաջ Եվրամիության վերահսկիչ դատարանը որոշեց, որ Ուկրաինան Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկն է, թեև մենք թեկնածուի կարգավիճակ տվել ենք Ուկրաինային, ոչ թե Վրաստանին, այս մասին գրել է եվրախորհրդարանական Միք Ուոլեսը Twitter-ի իր էջում։

Ինչպես նշում է նա, ոչ ոք չի հավատում, որ Ուկրաինայում օրենքի գերակայությունն ավելի լավ է, քան Վրաստանում։

«Պատերազմից հինգ ամիս առաջ Եվրամիության վերահսկիչ դատարանը զեկույց պատրաստեց Ուկրաինայի վերաբերյալ և համարեց, որ այն Եվրոպայի ամենակոռումպացված երկրներից մեկն է, բայց մենք «թեկնածուի կարգավիճակ» տվեցինք Ուկրաինային, ոչ թե Վրաստանին, որը բավականաչափ հակառուսական չէ։ Ոչ ոք չի հավատում, որ Ուկրաինայում օրենքի գերակայությունն ավելի լավ է, քան Վրաստանում»,- գրում է Միք Ուոլեսը։