Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան Վրաստանի խորհրդարանում էր։
Աննա Ֆոտիգան օրենսդիր մարմնում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հետ։
Ըստ առկա տեղեկությունների, հանդիպման հիմնական թեման եղել է Աննա Ֆոտիգայի հայտարարությունն այն մասին, որ իրեն մերժել են տեսակցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Անա Ֆոտիգան և Կախա Կուճավան հանդիպումից հետո լրագրողների համար մեկնաբանություններ չեն արել։