Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիաս Լասլոն կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Վրաստանի ապակայունացումը
Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիաս Լասլոն կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Վրաստանի ապակայունացումը

Եվրախորհրդարանական Անդրիաս Լասլոն արձագանքում է Եվրամիության խորհրդի հրապարակած գրառմանը և կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Վրաստանի ապակայունացումը։

Ինչպես սոցցանցում գրում է Անդրիաս Լասլոն, «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է մեծ աջակցությամբ, և Եվրամիությունը պետք է հարգի վրացիների ընտրությունը։

«Վրաստանում անցկացվեցին ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ։ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց ժողովրդի մեծ աջակցությամբ. Եվրամիությունը պետք է հարգի վրացիների ընտրությունը և շարունակի բանակցությունները երկրի հետ։ Դա բխում է երկու կողմերի՝ Եվրոպայի և Վրաստանի շահերից»,- գրել է Անդրիաս Լասլոն։

Հիշեցնենք, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիաս Լասլոն նոյեմբերի 14-ին Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով բանավեճի ժամանակ իր ելույթի ժամանակ ասել էր. «Վրաստանում անցկացվեցին ազատ ու արդար ընտրություններ, բոլորը, ովքեր այնտեղ էին, դա գիտեին»։