Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրաս Լորել Լասլո. Վրաստանում ընտրությունների պայմանները լիովին համապատասխանում են եվրոպական ժողովրդավարական չափանիշներին
Հունգարիայի Եվրախորհրդարանի և խորհրդարանի պատգամավոր, դիտորդ Անդրաս Աուրել Լասլոն սոցցանցում գրառում է հրապարակում, որտեղ նշում է, որ Վրաստանում ընտրական գործընթացն ընթանում է խաղաղ միջավայրում։
Ինչպես գրում է Անդրաս Աուրել Լասլոն, ընտրությունների պայմանները լիովին համապատասխանում են եվրոպական, ժողովրդավարական չափանիշներին։
«Ես մեծ հետաքրքրությամբ եմ հետևում ընտրություններին եւ ամեն ինչ շատ հարթ է ընթանում։ Ընտրողները, տեղական հասարակական կազմակերպությունների դիտորդները և ընտրությունների պաշտոնական անձնակազմն ասում են, որ ամեն ինչ շատ կարգին է: Գործում է նույնականացման տվյալների խիստ ստուգում, ձայների հաշվման էլեկտրոնային նոր համակարգը շատ հուսալի է: Պաշտոնական հաշվարկը ներառում է նաև յուրաքանչյուր քվեաթերթիկի ձեռքով հաշվարկ: Սա կհեշտացնի արագ արդյունքները, երբ ընտրատեղամասերը փակ են և կվերացնի անորոշությունը: Պայմանները լիովին համապատասխանում են եվրոպական, ժողովրդավարական չափանիշներին։ Ակնկալվում է ընտրողների բարձր մասնակցություն, որը կլինի ամուր ժողովրդավարական լեգիտիմության հիմքը»,- գրում է Անդրաս Աուրել Լասլոն։