Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ժամանել է Քիեւ։ Այս մասին հայտնում է ուկրաինական մամուլը։
Մեցոլան իր սոցիալական ցանցում հրապարակել է գրառում՝ «Հաջորդ կանգառը՝ Քիեւ» վերնագրով։
Մեցոլայի այցի ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ, սակայն Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները նշում են, որ նախատեսված է նրա ելույթը Ռադայում։