Եվրախորհրդարանի ամենամյա զեկույցի հեղինակ Սվեն Միկսերը դեմ է քվեարկել պատժամիջոցների փոփոխություններին և ձեռնպահ է մնացել զեկույցին աջակցելուց
Եվրախորհրդարանի ամենամյա զեկույցի հեղինակ Սվեն Միկսերը դեմ է քվեարկել պատժամիջոցների փոփոխություններին և ձեռնպահ է մնացել զեկույցին աջակցելուց

Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ Եվրախորհրդարանի ստացած ամենամյա զեկույցում զեկույցի հեղինակ Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միկսերը դեմ է քվեարկել պատժամիջոցների վերաբերյալ կատարված փոփոխություններին։

Սա էլ պատճառ դարձավ , որ «Սոցիալ-դեմոկրատները» չաջակցեցին զեկույցին։

Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը, ի վերջո, քվեարկության ժամանակ զեկույցի հեղինակ Սվեն Միկսերը կողմ չի քվեարկել զեկույցին և ձեռնպահ քվեարկած 126 պատգամավորների թվում է։

Սվեն Միկսերի խոսքով՝ լիագումար նիստում ներկայացված որոշ փոփոխություններ խախտել են տեքստի վերջնական տարբերակի հավասարակշռության սկզբունքը։

«Ես կշարունակեմ աջակցել այն տեքստին, որը կոչվում էր փոխզիջումային տարբերակ և հանդիսանում էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քաղաքական խմբերի համաձայնության առարկան։ Իմ կարծիքով, քննարկման արդյունքում մենք այնուհետ հասանք բավականին քննադատական, բայց միևնույն ժամանակ հավասարակշռված տեքստի։ Լիագումար նիստում ներկայացված որոշ փոփոխություններ խախտել են տեքստի վերջնական տարբերակի հավասարակշռության սկզբունքը։ Ես իմ դիրքորոշումը շատ հստակ արտահայտել եմ յուրաքանչյուր առաջարկվող փոփոխության վերաբերյալ և աջակցել եմ որոշներին, դեմ եմ եղել որոշներին և ձեռնպահ եմ մնացել մյուսներից: Լիագումար նիստում ներկայացված և ընդունված փոփոխություններով փոխվել է ողջ տեքստի տոնայնությունն ու ոգին։ Պատկերացնելու համար կարող եմ օրինակ բերել. Այժմ մեր առջև դրված ամենահրատապ խնդիրը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումն է մարդասիրական նկատառումներով։ Եթե ​​Եվրախորհրդարանը մեկ փաստաթղթում պահանջում է ազատ արձակել գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախկին առաջնորդ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, և հենց այս տեքստը պահանջում և խորհուրդ է տալիս անձնական պատժամիջոցներ սահմանել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ. իմ կարծիքով, դա բարդացնում է ողջ իրավիճակը, բարդացնում է մեր պահանջը և կոչը քննարկելու գործընթացը՝ որպես անաչառ միջնորդ՝ նվազեցնելու քաղաքական բևեռացումը Վրաստանում։ Ես խորապես մտահոգված եմ, որ սա նաև կխթանի Սահակաշվիլիի ազատ արձակման դեմ ուղղված հակազդեցությունը: Ես մեծ էներգիա եմ ներդրել այս տեքստի պատրաստման համար՝ հանդիպելով երկու կողմերի բոլոր քաղաքական դերակատարներին։ Կարծում եմ՝ շատ նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել, եթե ցանկանում ենք արդյունքի հասնել։ Մենք պետք է լինենք արդյունքի կողմնորոշված, համբերատար և կիրառենք դիվանագիտական ​​տեխնիկա՝ արդյունքի հասնելու համար։ Հատկապես, որ որոշ արդյունքներ հրատապ անհրաժեշտություն են և հիմա մեզ պետք է այս արդյունքը. դա Սաակաշվիլիի ազատումն է, և Միխայիլ Սահակաշվիլին չի կարող սպասել այդ գործընթացներին»,- ասել է Սվեն Միքսերը։

Ի գիտություն, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 8-ին ընդունել է Վրաստանի վերաբերյալ Սվեն Միքսերի տարեկան զեկույցը՝ փոխզիջումային փոփոխություններով։