Եվրախորհրդարանը կասեցրել է ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի վավերացումը
Եվրախորհրդարանը կասեցրել է ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի վավերացումը

Եվրոպական խորհրդարանը կասեցրել է ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը։

Եվրախորհրդարանի պատգամավորները որոշումն այսօր կայացրել են և հետաձգել Առևտրի կոմիտեում փետրվարի 24-ին նախատեսված քվեարկությունը։

Ինչպես նշում է Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ կողմից համաձայնագիրը այս փուլում անորոշ է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն առևտրային համաձայնագրի են հասել անցյալ տարվա հուլիսին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այդ ժամանակ հաստատել էր, որ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների վրա կսահմանվեն 15% մաքսատուրքեր։ Հենց այս համաձայնագիրն էր, որը պետք է վավերացվեր Եվրոպական խորհրդարանի կողմից։