Եվրախորհրդարանը հաստատել է բանաձև, որի միջոցով Եվրամիության խորհրդին կոչ է անում, Վրաստանին առաջարկել համագործակցության ընդլայնված ռազմավարություն
Եվրախորհրդարանը հաստատել է բանաձև, որի միջոցով Եվրամիության խորհրդին կոչ է անում, Վրաստանին առաջարկել համագործակցության ընդլայնված ռազմավարություն

Եվրախորհրդարանը հաստատել է «Արևելյան գործընկերության» մասին բանաձևը: Լիագումար նիստին անցկացված քվեարկությանը փաստաթղթին կողմ է քվեարկել 507 պատգամավոր, դեմ է եղել 119-ը, 37-ը՝ ձեռնպահ: Հարցի զեկուցողը եղել է Պետրաս Աուստրևիչուսը:

Փաստաթղթում նշված է, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նկատի չունի Եվրամիության անդամության շնորհում, սակայն «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը կարող է արագացնել Եվրամիությանն աստիճանաբար ինտեգրման գործընթացը:

Հաստատված փաստաթղթում ասվում է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցելուն պետք է լավ պատրաստ լինի ինչպես «Արևելյան գործընկերությունը», այնպես էլ՝ Եվրամիությունը:

Եվրախորհրդարանի բանաձևում պատգամավորները Եվրամիության խորհրդին կոչ են անում, ներկայացնել «Արևելյան գործընկերության» քաղաքականության ռազմավարական և ապագային միտված տեսլականը:

Եվրախորհրդարանի անդամները Եվրամիության խորհրդին կոչ են անում, անհատական մոտեցման շրջանակներում երեք ասոցացված գործընկերներին – Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային առաջարկել համագործակցության ընդլայնված ռազմավարություն:

Բանաձևում խոսվում է «Արևելյան գործընկերության» երկրների և Եվրամիության միջև սեկտորային համագործակցության հզորացման և խորն ինտեգրման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Եվրախորհրդարանի անդամները Եվրամիության խորհրդին կոչ են անում «Արևելյան գործընկերության» երկրներին ցուցաբերած ֆինանսական օգնությունն ավելացնել: Բանաձևում ասվում է, որ ֆինանսական օգնությունը պետք է հարմարեցված լինի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների կոնկրետ կարիքներին:

Փաստաթուղթը ներառում է նաև հորդոր՝ Եվրամիության և Արևելյան գործըներների, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» անդամների միջև ռոումինգի վճարի չեղարկման վերաբերյալ:

Ըստ բանաձևի, անհրաժեշտ է, որպեսզի «Արևելյան գործընկերության» անդամները հաստատեն դատական և պետական վարչարարության համալիր բարեփոխումների անցկացման պարտակամությունը:

Եվրապատգամավորները համարում են, որ Եվրամիությունը պետք է նպաստի «Արևելյան գործընկերության» երկրներում ընտրական բարեփոխումներին՝ ազատ, արդար, մրցունակ և թափանցիկ ընտրությունների համար:

Եվրախորհրդարանի անդամները դատապարտում են Ռուսաստանի, որպես ագրեսորի գործողությունները: Փաստաթղթում նշված է, որ «Արևելյան գործընկերության» վեց երկրներից հինգն ունեն չլուծվող տարածքային հակամարտություններ:

Եվրախորհրդարանը դատապարտում է Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումը և պահանջում անհապաղ դուրս բերել զորքն օկուպացված տարածքներից: