Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինթուրի սպանության վերաբերյալ
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինթուրի սպանության վերաբերյալ

Եվրախորհրդարանը 495 ձայնով բանաձեւ է ընդունել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանության և Լևան Դոթիաշվիլիի առևանգման վերաբերյալ։

Եվրախորհրդարանը կտրականապես դատապարտում է Թամազ Գինտուրիի սպանությունը և Լևան Դոթիաշվիլիի անօրինական առևանգումը, կոչ է անում մանրակրկիտ հետաքննել այս և այլ սպանությունները։

Եվրախորհրդարանի պատգամավորները լիովին աջակցում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և խստորեն դատապարտում են Ռուսաստանի կողմից վրացական շրջանների, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան։

Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում կատարել 2008 թվականին Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, դուրս բերել օկուպացիոն ուժերը և ազատ արձակել օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին։

552 Եվրախորհրդարանի պատգամավոր է գրանցվել, 495-ը աջակցել է բանաձեւին, յոթը դեմ են քվեարկել։