Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումը որակվում է որպես միջազգային իրավունքի խախտում
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումը եւ այն որակում որպես միջազգային իրավունքի խախտում։ Բանաձեւի համաձայն՝ վերջին հարձակումից հետո 100 հազար էթնիկ հայեր ստիպված են եղել փախչել անկլավից, այդպիսով իրավիճակը հավասարվել է էթնիկ զտումների։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ առաջարկել բոլոր անհրաժեշտ օգնությունը Հայաստանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքը և դրան հաջորդող հումանիտար ճգնաժամը»:
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Բաքվի պետական պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարդու իրավունքների խախտման համար։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում հետաքննել ադրբեջանական զորքերի բռնությունները, որոնք կարող են հավասարվել ռազմական հանցագործությունների:
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը վերանայել հարաբերությունները Բաքվի հետ։ Խորհրդարանը նաև կոչ է անում Եվրամիությանը նվազեցնել իր կախվածությունը ադրբեջանական գազի ներկրումից և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ նշանակալի հիբրիդային հարձակումների դեպքում ամբողջությամբ դադարեցնել ադրբեջանական նավթի և գազի ներմուծումը։
Բանաձևը հաստատվել է 491, 9 դեմ, 36 ձեռնպահ ձայներով։