Եվրախորհրդարանը աջակցել է Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն
Եվրախորհրդարանը աջակցել է Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ որոշման օգտին քվեարկել է 676 անդամից 637-ը, դեմ՝ 13-ը, ձեռնպահ՝ 26-ը։
Բանաձևն այնուհետև կներկայացվի Եվրամիության խորհրդի և անդամ պետությունների հաստատմանը:
Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը դատապարտում է նաեւ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ։
Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը, որից հետո ԵՄ-ն սկսել է դիմումի քննարկման ընթացակարգը։
Ներկայումս ԵՄ անդամակցության թեկնածուներ են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան և Թուրքիան։