Եվրախորհրդարանային Շարլի Վայմերսի տեղեկությամբ, Եվրախորհրդարանում փակ դռների ետևում քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

23:19, 01.10.2020

Շվեդ Եվրախորհրդարանային Շարլի Վայմերսը իր «Թվիթեր» միկրոբլոգում գրում է, որ այս պահին Եվրախորհրդարանում փակ դռների հետևում հանդիպում է ընթանում, որտեղ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Էմանուել Մակրոնը հաստատում է, որ ունի փաստեր, համաձայն որոնց, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Սիրիայից ուղարկված իսլամիստներով: Մենք հարցնելու ենք Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությանը, կդատապարտի թե ոչ Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը և արդյոք կքննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբից նրա հեռացման հարցը», – գրել է Շարլ Վայմերսը:

Նմանատիպ