Եվրախորհրդարանականների խումբ. Հաշվի ենք առնում ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, որոնց համաձայն «Վրացական երազանքի» թեկնածուները հավաքել են 46,6% և հաղթահարել 43% շեմը, ինչը, ապրիլի 19-ի պայմանավորվածության համաձայն, կհանգեցներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների
Հաշվի ենք առնում ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, որոնց համաձայն «Վրացական երազանքի» թեկնածուները հավաքել են 46,6% և հաղթահարել 43% շեմը, ինչը, ապրիլի 19-ի պայմանավորվածության համաձայն, կհանգեցներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, – այս մասին ասվում է Եվրախորհրդարանականների խմբի կողմից Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի հետ կապված տարածված հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, Եվրամիության կարեւոր գործընկեր Վրաստանը հոկտեմբերի 2-ին անցկացրել է մրցունակ եւ լավ կազմակերպված տեղական ընտրություններ:
«Մենք կցանկանայինք ընդունել, որ Եվրամիության կարևոր գործընկեր Վրաստանը հոկտեմբերի 2-ին անցկացրեց մրցունակ և լավ կազմակերպված տեղական ընտրությունների առաջին փուլը՝ չնայած խիստ բևեռացված քաղաքական միջավայրի և բարդ համաճարակաբանական իրավիճակի: Այնուամենայնիվ, նախընտրական միջավայրը մրցակցող կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ չապահովեց, և ուշադրությունը տեղական խնդիրներից անցավ ազգային խնդիրներին:
Մենք հաշվի ենք առնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները, որոնց համաձայն «Վրացական երազանքի» թեկնածուները հավաքել են ձայների 46.6%-ը և հաղթահարել 43%-ի շեմը, որը, Եվրամիության միջնորդությամբ ապրիլի 19-ի համաձայնագրի համաձայն, կհանգեցներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասվում է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ ընտրություններն անցկացվել են էապես բարելավված իրավական դաշտի ներքո:
«Ընտրողներին տրվել է իրական ընտրություն տարբեր քաղաքական այլընտրանքների միջեւ: Ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կառավարվում, և թեկնածուներն ազատ էին քարոզչություն իրականացնելու համար:
Քվեարկության օրն անցավ կանոնակարգված և թափանցիկ՝ չնայած գործընթացի ժամանակ որոշ ընթացակարգային խնդիրներին», – ասված է հայտարարության մեջ: