Եվրախորհրդարանական. Ցանկանում եմ, կոչ անել վրացական քաղաքական բոլոր կուսակցություններին, հավաքվել և գտնել որոշում, որը չի վտանգի Վրաստանի ժողովրդավարական ապագան
Եվրախորհրդարանական. Ցանկանում եմ, կոչ անել վրացական քաղաքական բոլոր կուսակցություններին, հավաքվել և գտնել որոշում, որը չի վտանգի Վրաստանի ժողովրդավարական ապագան

Ցանկանում եմ, կոչ անել վրացական քաղաքական բոլոր կուսակցություններին, հավաքվել և գտնել որոշում, որը չի վտանգի ժողովրդի հույսերը և Վրաստանի ժողովրդավարական ապագան,- այս մասին հայտարարել է էստոնացի եվրախորհրդարանական, «Սոցիալիստների և ժողովրդավարների առաջադիմական դաշինքի» խմբի անդամ Մարինա Կալյուրանդը:

Եվրախորհրդարանականը արձագանքել է Վրաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին:

«Վրաստանի խորհրդարանը տապալեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրական համակարգին անցնելու սահմանադրական փոփոխությունները: Սա անսպասելի էր, քանի որ կար հստակ և բազմակուսակցական համաձայնություն այս որոշման հետ կապված: Սա դարձավ հանրության բողոքի ալիքի և ժողովրդի փողոցներ դուրս գալու պատճառ: Ցանկանում եմ, կոչ անել վրացական քաղաքական բոլոր կուսակցություններին, հավաքվել և գտնել որոշում, որը չի վտանգի ժողովրդի հույսերը և Վրաստանի ժողովրդավարական ապագան: Որպես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, ցանկանում եմ բոլոր մեր արևելյան գործընկերներին հավաստացնել իրենց երկրների ժողովրդավարական բարեփոխումների և եվրոպական ձգտումների նկատմամբ Եվրախորհրդարանի լիարժեք աջակցությունը»,- հայտարարել է Մարինա Կալյուրանդը: