«Եվրատեսիլ 2025»-ում Վրաստանի ժյուրիի միավորները կհայտարարի Նուցա Բուզալաձեն
«Եվրատեսիլ 2025»-ում Վրաստանի ժյուրիի միավորները կհայտարարի Նուցա Բուզալաձեն

Մայիսի 17-ին «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ շոուի ընթացքում Վրաստանի ժյուրիի միավորները կհայտարարի Նուցա Բուզալաձեն։

Նուցա Բուզալաձեն Վրաստանը ներկայացրել էր «Եվրատեսիլ 2024»-ում «Firefight» երգով և եզրափակչում զբաղեցրել էր 21-րդ տեղը։

«Եվրատեսիլ 2025»-ում Վրաստանը կներկայացնի Մարիամ Շենգելիան՝ «Freedom» երգով, որը կներկայացվի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ մայիսի 15-ին։

Այս տարվա երգի մրցույթը կանցկացվի մայիսի 13-ին, 15-ին և 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում, իսկ դրա ուղիղ հեռարձակումը ավանդաբար կառաջարկի Առաջին ալիքը։