Նիդեռլանդներում ընթացող եզրափակիչ համերգին հայտնի է դարձել Եվրատեսիլ 2021-ի հաղթողը: Հաղթող երկիր է ճանաչվել Իտալիան – Måneskin համույթով: Հետևաբար, այս երկիրը կլինի Եվրատեսիլի հաջորդ հյուրընկալողը:
Նշենք, որ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր`12 միավորը, բաժին է հասել հենց Իտալիային: Եվրատեսիլի հանդիսատեսին Վրաստանից միավորները ներկայացրել է ՝ Օթո Նեմսաձեն:
Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներից եզրափակիչ փուլ անցան 20 երկրների ներկայացուցիչներ. Նորվեգիա, Իսրայել, Ռուսաստան, Ադրբեջան, Մալթա, Լիտվա, Կիպրոս, Շվեդիա, Բելգիա, Ուկրաինա, Ալբանիա, Սերբիա, Բուլղարիա, Մոլդովա, Պորտուգալիա, Իսլանդիա, Սան Մարինո, Շվեյցարիա և Ֆինլանդիա:
Եվրատեսիլի եզրափակչում 20 երկրների հետ միասին հաղթանակի համար պայքարում էին նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան: Նիդեռլանդները նույնպես դուրս եկավ եզրափակիչ փուլ, առանց կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու, որպես հյուրընակալող երկիր:
Վրաստանի ներկայացուցիչ Թոռնիկե Ղիփիանին դուրս մնաց կիսաեզրափակիչից: Նա կատարել է You երգը մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում:
Եվրատեսիլի համերգների ուղիղ հեռարձակումը հեռուստադիտողներին ներկայացրել է Վրաստանի առաջին ալիքը: