2009 թվականին, Վրաստանի ներքին նախընտրական մրցույթի հաղթող է դարձել «Ստեփանե և 3G» խումբը: Խումբը Վրաստանի անունից Մոսկվայում անցկացվելիք եվրափառատոնին պետք է կատարերPut In Disco երգը:
Զանգվածային լրատվամիջոցներում հնչեցվել է, որ երգն ուներ երկիմաստ քաղաքական խորհուրդ, որը տարածվում էր Ռուսաստանի վարչապետի հասցեին:
Եվրոպայի հեռարձակողների միությունը անհարմարությունից խուսափելու համար վրացական կողմին առաջարկել է փոխել երգը: Քիչ անց Վրաստանը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց: