Բադրի Ջափարիձե. Եվրապատգամավորները կարծում են, որ «Վրացական երազանքը» պետք է կատարի ապրիլի 19-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները
Անդրյուս Կուբիլյուսի հայտարարությունը հստակ է և միանշանակ: Սա միայն նրա կարծիքը և դիրքորոշումը չէ, քանի որ եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ «Վրացական երազանքը» պետք է կատարի ապրիլի 19-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները,- այս մասին հայտարարել է «Լելո՝ գործընկերություն Վրաստանի համար» կուսակցության նախագահ Բադրի Ջափարիձեն:
Նրա խոսքով, «Վրացական երազանքին» պետք է ճանապարհել իշխանությունից:
«Կօգտագործվեն բոլոր լծակները եւ պետք է կատարվեն բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ այն պարտավորությունների կատարումը, որոնք հենց իրենք են կոպտորեն խախտել: Ինչ վերաբերում է 43%-ի հետ կապված պարտավորությանը, ապա «Վրացական երազանքին» ոչ ոք չի հարցնում՝ ուզու՞մ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ, նրանք ստիպված կլինեն ընտրություններ անցկացնեն: «Վրացական երազանքի» աջակցությունը ոչ թե պակաս է 43%-ից, այլ շատ ավելի ցածր է 40%-ից: Նրանց աջակցությունը Թբիլիսիում առավելագույնը 20%-25% է: Մեր համաքաղաքացիները որոշում են կայացրել՝ «Վրացական երազանքը» պետք է հեռացվի իշխանությունից: «Վրացական երազանքի» առաջնորդների հայտարարություններն այն մասին, որ եթե ՏԻՄ ընտրություններին հավաքեն 1%, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի, դրանք ծառայում են միայն մեկ նպատակի. Գուցե ընտրողները չգան քվեատուփի մոտ, և մարդիկ դեմոտիվացվեն: «Ոչ ոք չպետք է խաբվի «Վրացական երազանքի» առաջնորդների այս հնարքներին», – ասել է Ջափարիձեն:
Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրյուս Կուբիլյուսն ասել է, որ եթե «Վրացական երազանքը» չկարողանա հավաքել ձայների 43 տոկոսը ՏԻՄ ընտրություններում, ԵՄ-ն ճնշում կգործադրի երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու համար: