Եվրապատգամավոր Յակ Մեդիսոն. Ռուսաստանը սպառնում է հարևան երկրների անվտանգությանը, դա սպառնալիք է Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես նաև Մերձբալթյան երկրների համար
Համաձայն եմ, որ Ռուսաստանը սպառնում է հարևան երկրների անվտանգությանը: Դա սպառնալիք է Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես նաև Մերձբալթյան երկրների համար,- այս մասին հայտարարել է էստոնացի եվրապատգամավոր Յակ Մեդիսոնը եվրախորհրդարանում ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարության վերաբերյալ բանավեճի ժամանակ:
Սակայն, նա ասաց, որ զեկույցում կան շատ հարցեր, որոնց հետ նա համաձայն չէ:
«Նախ ուզում եմ ասել, որ համաձայն եմ այս զեկույցի շատ տարրերի հետ: Համաձայն եմ, որ Ռուսաստանը սպառնում է հարևան երկրների անվտանգությանը: Դա սպառնալիք է Ուկրաինայի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Բալթյան երկրների համար: Ես դա շատ լավ գիտեմ, քանի որ ես էստոնացի եմ: Այնուամենայնիվ, կան շատ հարցեր, որոնց հետ ես համաձայն չեմ: Զեկույցում ասվում է, որ ԵՄ-ն պետք է պահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա նշանակում է, որ պարոն Բորելը, որպես ԵՄ գերագույն ներկայացուցիչ, պետք է խոսի Ռուսաստանի հետ 27 անդամ երկրների անունից: Մենք արդեն տեսանք մի քանի ամիս առաջ Բորելի այցը Ռուսաստան, և դա խայտառակություն էր: Ուստի ես գերադասում եմ, որ պարոն Բորելը չշրջանցի մեզ և չխոսի Ռուսաստանի հետ», – ասել է Յակ Մեդիսոնը: