Եվրապատգամավոր Ուրմաս Պաետ. Կարծում եմ՝ ավելի ու ավելի շատ մարդիկ կաջակցեն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալուն, թեկնածուի կարգավիճակը պետք է երաշխավորվի նաև Վրաստանի և Մոլդովայի համար
Եվրապատգամավոր Ուրմաս Պաետ. Կարծում եմ՝ ավելի ու ավելի շատ մարդիկ կաջակցեն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալուն, թեկնածուի կարգավիճակը պետք է երաշխավորվի նաև Վրաստանի և Մոլդովայի համար

Ռուսական ագրեսիայից հետո Ուկրաինայում իրավիճակը արմատապես փոխվել է, և ես կարծում եմ, որ որոշում կայացնողների թվում ավելի ու ավելի շատ մարդիկ կան, այդ թվում՝ Եվրոպայում, ովքեր այո կասեն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալուն,- ասել է էստոնացի եվրապատգամավոր Ուրմաս Պաետը։

Նրա խոսքով, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը պետք է երաշխավորվի նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի համար։

«Անձամբ ես վճռականորեն պաշտպանում եմ այս որոշումը, քանի որ դա շատ բաց քաղաքական ուղերձ է և ոչ միայն քաղաքական, այլ նաև գործնական, քանի որ թեկնածուի կարգավիճակի գործընթացի հրապարակումից հետո հնարավոր է շատ գործնական բանակցություններ սկսել թեկնածու երկրների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ ժամանակաշրջանը շատ կարևոր է, և այդ ժամանակաշրջանը հիմա է։ Բայց դուք գիտեք, որ որոշումը 27 անդամ երկրների միասնական աջակցության կարիքն ունի։ Ես դեռ չգիտեմ, թե որն է ամբողջական պատկերը, բայց մենք պետք է աշխատենք կոնսենսուսի հասնելու համար։ Հաշվի առնելով այն, ինչ մենք տեսնում ենք այս օրերին Ուկրաինայում, իրավիճակն իսկապես այլ է»,- ասել է Ուրմաս Պաետը։