Եվրապատգամավոր Մարկետա Գրեգորևա. Ուկրաինայի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, մենք տեսնում ենք վերահսկողության տեխնոլոգիայի չարաշահում և լռում ենք, երբ Պուտինը լռեցնում է ընդդիմությանը
Այսօր, երբ անվտանգության միջավայրը մշտապես փոխվում է, ԵՄ-ն կամ պետք է խոսի միաձայն, կամ պարզապես հեռացնի «ընդհանուր» բառը մեր անվտանգությունից և արտաքին քաղաքականությունից, – ասել է չեխ եվրապատգամավոր Մարկետա Գրեգորևան Եվրախորհրդարանում բանավեճի ժամանակ, որտեղ քննարկվում էր ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարությունը:
Նրա խոսքով, Ռուսաստանն ուժեղացրել է իր ապատեղեկատվական արշավը, որի նպատակն է ցնցել մեր հասարակությունները:
«Ուկրաինան եւ Վրաստանը զրկվել են տարածքային ամբողջականությունից: Մենք տեսնում ենք վերահսկողության տեխնոլոգիայի չարաշահում, և լռում ենք, երբ Պուտինը լռեցնում է ընդդիմությանը, ինչպես դա Նավալնիի դեպքում է տեղի ունենում», – ասել է Մարկետա Գրեգորևան: