Եվրապատգամավոր Անդրեյ Հալիցկի. Մենք լավ ուղերձ ունենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հասարակության համար, դռները բաց են ձեզ համար
Մենք լավ ուղերձ ունենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հասարակության համար, Եվրամիությունում ձեզ համար դուռը բաց է,- ասել է լեհ պատգամավոր Անդրեյ Հալիցկին։
Նրա խոսքով, շուտով կսկսվեն ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները։
«Իմ ուղերձը Եվրախորհրդարանից ուկրաինացիներին այն է, որ ճանապարհը, ընթացակարգերը արագ կանցնեն, և շուտով կսկսվեն բանակցությունները։ Իհարկե, հիմա գլխավորը պատերազմը ժամանակին ավարտելն է։ Սա առաջին գծի խնդիր է: Մենք ունենք երեք պոտենցիալ նոր անդամներ՝ նկատի ունեմ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։ Մենք լավ ուղերձ ունենք բոլոր երեք երկրների հանրության համար՝ դուռը բաց է ձեզ համար։ Շատ պարզ է, որ եկել է ժամանակը, ուղերձը պետք է լինի պարզ ու հստակ, հնարավորինս հակիրճ։ Մենք ողջունում ենք Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ժողովրդի ընդհանուր եվրոպական տարածության մաս դառնալը։ Կարծում եմ, որ խոսքը միայն այս երեք ասոցացված երկրների անվտանգության մասին չէ, այլ ամբողջ Եվրոպայի, քանի որ այժմ ուկրաինացիները պայքարում են ամբողջ Եվրոպան պաշտպանելու համար»,- ասել է Անդրեյ Հալիցկին։