Եվրամիությունում Վրաստանը դասում են անվտանգ երկրների շարքին, ուստի ապաստան ստանալու դիմումների մեծ մասը չի բավարարվում

Քաղաքացիները պետք է իմանան, որ Եվրամիության/Շենգենի անդամ երկրներում Վրաստանից ապաստան փնտրողների դիմումների մեծ մասը չ բավարարվում: Նրանց մերժում են կարգավիճակ շնորհել և վերադարձնում են հայրենիք,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Առաջին ալիքը  Վրաստանի արտաքին գործերի նախարարին դիմել էր այսօր տարածված տեղեկության հետ կապված, որի համաձայն, Շվեդիայի նախորդ տարում Վրաստանի ոչ մի քաղաքացու ապաստան չէր տվել:

 

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, քաղաքացիներին ապաստան տալու հարցով մերժում տալու պատճառն այն է, որ Եվրամիության մի շարք երկրներ Վրաստանը դասում են անվտանգ երկրների շարքում:

Գերատեսչության տեղեկությամբ, վիզային ռեժիմի ազատականացումը համատեղ ջանքերի և մասշտաբային բարեփոխումների արդյունք է և երկրի կարևոր ձեռքբերումը:

«Համապատասխանաբար կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր պատասխանատվությունը, զգուշությամբ վերաբերի այդ ձեռքբերմանը և պաշտպանի անայցագրային ռեժիմի պայմանները»,- նշում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ 963 քննարկված հայտից, Շվեդիան 2017 թվականին Վրաստանի ոչ մի քաղաքացու ապաստան չի տվել: