Եվրամիությունում ռուսական նավթի ամբողջական էմբարգոյի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել
Եվրամիությունում ռուսական նավթի ամբողջական էմբարգոյի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Բորելը։
«Ռուսական նավթի և գազի ներկրման դադարեցումը կամ պատժիչ մաքսատուրքերի սահմանումը կարևոր կլիներ Պուտինի վրա ճնշում գործադրելու և այդ բանակցությունները սեղանի շուրջ դնելու համար, սակայն Եվրամիությունում այսօր այդ հարցում միասնական դիրքորոշում չկա», – ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ այդ հարցը կքննարկվի Եվրամիության առաջնորդների հաջորդ գագաթնաժողովում, որը նախատեսված է մայիսի վերջին, իսկ մինչ այդ որոշում չի ընդունվի ռուսական նավթի կամ գազի էմբարգոյի վերաբերյալ։