Եվրամիությունում պարզաբանել են, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշումն ընդունվել է առանձին անդամ երկրների կողմից
Եվրամիությունում պարզաբանել են, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշումն ընդունվել է առանձին անդամ երկրների կողմից

Եվրամիությունում պարզաբանում են, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու որոշումը կայացվել է առանձին պետությունների կողմից։

Այս մասին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ, Եվրամիության արտաքին քաղաքականության գործակալության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Այս որոշումն ընդունված է՝ ելնելով այդ երկրների իրավասությունից ու ազգային ինքնիշխանությունից։ Ի վերջո, խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է»,- ասում է Ստանոն։

Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունը, որպես ինստիտուտ, ներկայացված չի եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Փիթեր Ստանոյի խոսքով՝ Եվրամիության դիվանագետը համապատասխան հանձնարարական է ստացել Բրյուսելից։

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին, որոնց ներկայացուցիչները եկել էին երդմնակալությանը, ապա, Ստանոյի խոսքով, այդ երկրների կառավարությունները պետք է բացատրություն տան այս որոշումը։

Ըստ լրատվամիջոցների՝ Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցել են դիվանագետներ Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից, Մալթայից, Հունգարիայից և Սլովակիայից։