Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելելու դեպքում չի ձերբակալվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չեն ձերբակալի, եթե նա այցելի Հայաստան,- այս մասին ասել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Հարցին, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը նշանակում է, որ եթե Ռուսաստանի նախագահը գա Հայաստան, նրան կձերբակալեն, հայ դիվանագետը պատասխանել է, որ այսօր Ռուսաստանի նախագահի համար նման ռիսկ չկա։
«Ի՞նչը դրդեց Հայաստանին հետաձգել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Հենց այն պատճառով, որ մեր ինքնիշխան սահմանների հետ կապված Ռուսաստանի երաշխիքները չաշխատեցին։ Մենք համարում ենք, որ Միջազգային քրեական դատարանը հանդիսանում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի բացակայության կանխարգելիչ երաշխիքներից մեկը, և որ Հայաստանի տարածքում ադրբեջանական օկուպացիոն ուժերի իրականացրած ռազմական հանցագործությունները կհետաքննվեն, իսկ մեղավորները կպատժվեն»,- ասել է Տիգրան Բալայանը։