Եվրամիությունն ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի վերջնական տարբերակի մշակումը
FILE PHOTO: European Union flags flutter outside the European Commission headquarters in Brussels, Belgium, March 24, 2021. REUTERS/Yves Herman/File Photo
Եվրամիությունն ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի վերջնական տարբերակի մշակումը։
Ինչպես «Ռոյթերս»-ը հաղորդում է աղբյուրին հղումով, այս փաթեթում նախատեսվում է խստացնել երկակի նշանակության և բարձր տեխնոլոգիաների արտահանման վերահսկողությունը։
Եվրահանձնաժողովը նաև նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնցից հինգը՝ Չինաստանից են։ Բացի այդ, պատժամիջոցներ կսահմանվեն 31 ընկերության նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի զինված ուժերին կամ մասնակցել են պատժամիջոցներից խուսափելու գործընթացին։
Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պայքարի շրջանակում առաջարկվում է «սև ցուցակում» ներառել ավելի քան 100 նավ։