Եվրամիությունն աջակցել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրոյի հատկացմանը Ուկրաինային ռազմական օգնության համար
Եվրամիությունն աջակցել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրոյի հատկացմանը Ուկրաինային ռազմական օգնության համար

Եվրամիությունն աջակցել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրոյի հատկացմանը Ուկրաինային ռազմական օգնության համար։

Նշված գումարը կուղղվի զինամթերքի և ՀՕՊ համակարգերի ուղղակի գնումներին։

Ինչպես գրում է «Politico»-ն, սա առաջին տրանշն է, և գումարը մուտքագրվելու է Ուկրաինայի օգնության հիմնադրամի միջոցով, որն արգելափակված է Հունգարիայի կողմից, սակայն, ինչպես պարզաբանում են Եվրամիության խորհրդի իրավաբանական ծառայությունը, Բուդապեշտը չի կարողանա դադարեցնել նշված տրանշը, քանի որ այն չի մասնակցել այս հիմնադրամի ստեղծման քվեարկությանը։