Եվրամիությունից մեր ընկերների հայտարարությունները բոլորի համար պարզ ազդանշան է, որ ընտրությունների կապակցությամբ բանավեճը պետք է ավարտվի. Լևան Իոսելիանի
Եվրամիությունից մեր ընկերների հայտարարությունները բոլորի համար պարզ ազդանշան է, որ ընտրությունների կապակցությամբ բանավեճը պետք է ավարտվի. Լևան Իոսելիանի

Եվրամիությունից մեր ընկերների հայտարարությունները բոլորի համար պարզ ազդանշան է, որ ընտրությունների կապակցությամբ բանավեճը պետք է ավարտվի, – այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, «Մոքալաքեեբի» կուսակցության անդամ Լևան Իոսելիանին:

Ըստ նրա, բանավեճը պետք է տեղափոխվի խորհրդարան, քանի որ այլ լուծում չկա:

«Եվրամիությունից մեր ընկերների հայտարարությունները բոլորի համար պարզ ազդանշան է, որ Վարստանում ընտրությունների կապակցությամբ բանավեճը պետք է ավարտվի և այս ամենը տեղափոխվի խորհրդարան: Հենց այդ արդյունքով պետք է ավարտվեն բանակցությունները: Նրանց համար, ովքեր հասկանում են Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունների հեռանկարները, հավանաբար, պարզ է, որ որևէ կողմի համար այլ լուծում չկա:

Պետք է համաձայնություն ձեռք բերել դատական ​​համակարգի և դատախազության բարեփոխումների, ինչպես նաև փաստաթղթում արտացոլված այլ հարցերի շուրջ: Արտահերթ ընտրություններն այլևս չպետք է լինեն կարմիր գիծ»,- ասել է Իոսելիանին: