Եվրամիությունը Վրաստանին մակրոֆինանսական օգնության նպատակով տրամադրել է 45 միլիոն եվրո: Այս մասին Բրյուսելում անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը:
Նրա խոսքով, գումարը հատկացվել է երկրի ֆինանսական կարիքների մի մասը բավարարելու և տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար:
«Եվրահանձնաժողովն ստորագրել է Վրաստանի հետ Փոխըմբռնման հուշագիրը՝ 45 միլիոն եվրո քանակությամբ մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին, որպեսզի երկրին օգնի ֆինանսական կարիքների մի մասը բավարարելու և տնտեսական բարեփոխումներին աջակցելու մեջ»,- հայտարարել է Եվրահնձնաժողովի ներկայացուցիչը:
Եվրահձնաժողովում մեկնաբանում եմ, որ հերթական օգնության պայմանները հիմնված են Ասոցացման պայմանագրի վրա: