Եվրամիությունը Վրաստանին կօգնի էքսկուրսավարների վերապատրաստման հարցում
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպել է Եվրամիության ներկայացուցչության տնտեսական ուղղությամբ ղեկավար Դոմենիկ Պապենհայմին, Գերմանիայի միջազգային համագործակցության հասարակության ներկայացուցիչ Ֆիլիպ Շտայնհայմին և Ավստրիայի զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգին և նրանց հետ զրուցել Եվրամիության կողմից աջակցվող զբոսաշրջության աջակցության ծրագրերի մասին:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, առանձնապես ընդգծվել է Եվրամիության տեխնիկական օգնությունը՝ էքսկուրսավարների որակավորման ծրագիրն իրականացնելու համար:
Նրանց փոխանցմամբ, նախարարն ընդգծել է Վրաստանի համար զբոսաշրջության սեկտորի նշանակությունը և դրա ազդեցությունը տնտեսական կյանքի վրա:
Նրա խոսքով, իշխանությունն անում է ամեն բան, որպեսզի սեկտորը արագ հաղթահարի ճգնաժամային իրավիճակը:
«Մենք օգնում ենք մասնավոր սեկտորին, որպեսզի առավելագույնս արագ բացվի զբոսաշրջության շուկան ինչպես ներքին, այնպես էլ՝ միջազգային ճանապարհորդների համար»,- նշել է Նաթիա Թուրնավան:
Նախարարը հյուրերի ծանոթացրել է զբոսաշրջության զարգացման ռազմավարության և գործողությունների պլանին, որը պատրաստվել է կորոնավիրուսի մարտահրավերներին համապատասխան և որի նպատակն է տուրիստական ոլորտի պատրաստակամությունը համավարակի հետագա ժամանակաշրջանում զբոսաշրջիկների անվտանգ սպասարկման համար:
Հանդիպմանը նշվել է, որ Եվրամիությունը վրացական կողմին կօգնի, պատրաստել էքսկուրսավարների կամավոր որականավորման համակարգ: Այդ նպատակով, կմշակվի գործողությունների պլան:
Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, էքսկուրսավարների վերապատրաստումը հետկովիդյան մարտահրավերները հաշվի առնելով անչափ կարևոր է:
«Վրաստան – անվտանգ նշանակության վայր – սա է ուղերձը, որով պատրաստվում ենք ներկայանալ աշխարհին»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: