Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը մոտ 35 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային որպես վարկ։
«Ռուսաստանի շարունակական հարձակումները նշանակում են, որ Ուկրաինան Եվրամիության շարունակական աջակցության կարիքն ունի։ Եվրահանձնաժողովը G7-ի խոստման շրջանակներում Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրոյի վարկ կհատկացնի։ Սա Եվրամիության ևս մեկ կարևոր ներդրում է՝ աջակցելու Ուկրաինայի վերականգնմանը»,- սոցցանցում գրառել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր ժամանել է Կիև։ Սա նրա ութերորդ այցն է Կիև։